Վանաձորում հետախուզվող է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 13.15-ին, Վանաձոր քաղաքի Գր. Լուսավորիչ փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Սամվել Բ.-ն:

Նա հոկտեմբերի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով նախատեսված պատժի կրումից խուսափելու համար:




Լրահոս