Ժողովուրդ. 2 հարց` ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի տեղեկություններով` այսօր կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ օրակարգում լինելու է հիմնականում երկու հարց: Առաջին հարցը վերաբերելու է ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողակարգին, իսկ մյուսը`”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակներին` ուղղված Ս. Սարգսյանին: Նշվում է նաև, որ կքննարկվեն Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու, պաշտոններ զիջել-չզիջելու վերաբերյալ Իարցերը: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից թերթը փորձել է պարզել իր տեղեկության իսկությունը: “Հավատացեք ինձ, յուրաքանչյուր գործադիր մարմնի նիստի ժամանակ մեր օրակարգում լինում են ներքաղաքական զարգացումներ, ներկուսակցական և այլ հարցեր”,- փոխանցել է նա:

Շարունակությունը կարդացեք “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում




Լրահոս