168 ժամ. Երեվանի լուսաֆորները սխալ են կարգավորվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևան քաղաքի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում լուսաֆորը սխալ ձևով է կարգավորվում: Այս մասին “168 ժամին” դժգոհել են մի շարք վարորդներ: Բանն այն է, որ սկզբում վառվում է Սայաթ-Նովա փողոցով դեպի Տերյան փողոցի խաչմերուկ ընթացող մեքենաների կանաչ լույսը, դրանից հետո` Աբովյան փողոցով դեպի Թումանյան փողոցի սաչմերուկ ընթացողներինը, իսկ այնուհետև` Սայաթ-Նովա փողոցով դեպի Նալբանդյան փողոցի խաչմերուկ երթևեկող մեքենաներինը: Երթևեկության համար ծանրաբեռնված ժամերին, երբ բացվում է Սայաթ-Նովա փողոցով դեպի Տերյան փողոցի խաչմերուկ ընթացող մեքենաների ճանապարհը, Սայաթ-Նովա-Տերյան փողոցների խաչմերուկում լուսաֆորի վրա կարմիր լույս է, և մեքենաների հոսքը չի հասցնում ազատել Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը: Իսկ այդ ընթացքում արդեն բացվում է Աբովյան փողոցով դեպի Թումանյան փողոցի խաչմերուկ ընթացողների ճանապարհը` այդպիսով վերոնշյալ խաչմերուկում ստեղծելով խցանումներ:
 




Լրահոս