ՉԻ. Ինչո՞ւ պատասխանատվություն չկրեց Կենտրոնի, իսկ հիմա արդեն Գյումրիի ոստիկանապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մի քանի ամիս առաջ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. շրջանառվող խոսակցությունների համաձայն՝թույլ տված անփութության համար։ Այդ մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթը։
“Խոսակցություններ կային, թե նա այդպես էլ կմնա կադրերի տրամադրության տակ, սակայն շուտով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով վերջինս նշանակվեց Գյումրիի ոստիկանապետ։
Նրա օրոք ոստիկանության Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության պետ Արթուր Մկրտչյանին եւս ազատեցին աշխատանքից. մեր տեղեկություններով՝ նա դեռեւս կադրերի տրամադրության տակ է, սակայն շուտով նշանակվելու է նոր պաշտոնի։ Ի դեպ Մկրտչյանը եւս հեռացվել է անփութության մեղադրանքով։
Մարտիրոսյանի եւ Մկրտչյանի օրոք կալանավորվեցին այդ բաժնի երկու օպերներ, որոնք ՀՔԾ վարույթում քննվող գործի շրջանակում մեղադրվում են ՀՀ ՔՕ 39-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 314-րդ հոդվածի հատկանիշներով՝ “պաշտոնեկան լիազորություննեն անցնելը”։ Քրեական գործով քննությունն ավարտվել է . օպերներ Խաչիկ Բախբուդարյանի եւ Արտակ Բարսեղյանի գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, դատավոր է նշանակվել Մնացական Մարտիրոսյանը։ 
Այս գործը բավականին մեծ հասարակական հնչեղություն ստացավ այն պարզ պատճառով, որ գործում ՀՔԾ քննչական խումբը հաշվի չի առել մեկ տասնյակ ապացույցներ եւ վկաների ցուցմունքները, ՄԻՊ գրասենյակի երեք աշխատակիցների ցուցմունքները, ոստիկանության երկու տասնյակից ավելի աշխատակիցների ցուցմունքները։ Սա հարցի մի կողմն է։
Հարցի մյուս կողմն ավելի հետաքրքիր է՝ ինչո՞ւ ՀՔԾ-ն պատասխանատվության բաժին չդրեց Մարտիրոսյանի եւ Մկրտչյանի վրա, եւ ինչո՞ւ Կենտրոնի ողջ ոստիկանության բաժնից մեղադրյալի աթոռին հայտնվեցին ընդամենը երկու օպեր”,- գրում է “Չորրորդ ինքնիշխանությունը”։




Լրահոս