ՀԱԿ-ը որոշել է ձեվավորել ավագանու ընտրությունների օրինականության վերահսկման կենտրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նկատի ունենալով Հայաստանի (այդ թվում՝ Երևանի ավագանու) ընտրություններում իշխանությունների կողմից իրականացվող ծրագրավորված ապօրինությունները, հաշվի առնելով Երևանի ՀՀԿ-ական քաղաքապետի հակվածությունն ու մասնակցությունն այդ ապօրինություններին, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 5-րդ և “Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին” 11-րդ հոդվածներով սահմանված դրույթները՝
Երևանի ավագանու “ՀԱԿ” խմբակցությունը որոշում է՝
1.”ՀԱԿ” խմբակցությանը կից ձևավորել Երևանի Ավագանու 2013թ. ընտրությունների օրինականության վերահսկման կենտրոն (ՕՎԿ),
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին, Ավագանու 03.04.13թ.-ի նիստի օրակարգի նախագծում ընդգրկել “Ավագանու 2013թ.-ի ընտրություններում Երևանի քաղաքապետի գործունեության օրինաչափության մասինե հարցը,
3. Առաջարկել ՀՀ Նախագահին, միջոցներ ձեռնարկել, ԿԸՀ-ում առաջադրված և “Կուսակցությունների մասին” ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին ակնհայտորեն հակասող, “ՀԱԿ” կուսակցության գործունեության դադարեցման ուղղությամբ և պարզաբանումներ պահանջել Արդարադատության նախարարից կատարած ապօրինության համար:
“ՀԱԿ-կուսակցությունների դաշինք” Երևանի Ավագանու խմբակցություն
 




Լրահոս