ՑԱԾՐԱՑՆԵԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը սիրում է գնումներ կատարել մետրոյի “Երիտասարդական” կայարանի հարեւանությամբ գտնվող “ՍԱՍ” սուպերմարկետների ցանցից: Առաջին հայացքից կարելի է ասել, թե այստեղ որեւէ արտառոց բան չկա. “ՍԱՍ”-ն իր բնակարանին մոտ է: Սակայն “Ժողովուրդ”-ի աղբյուրները փոխանցում են, որ այդ “հսկա” սուպերմարկետի ողջ անձնակազմին հրահանգված է, որ եթե Գեւորգյանը մտնում սուպերմարկետ, ապա իրենք անհապաղ պետք է ցածրացնեն երաժշտության ձայնը, թողնեն իրենց գործերը, լայն ժպիտներով “զգաստ” դիմավորեն նախարարին: Ու Աստված մի արասցե, եթե պարզվի, որ Գեւորգյանի նախընտրած ապրանքից չկա կամ քիչ քանակությամբ է մնացել. ՀՀ փոխվարչապետը կզայրանա: Անշուշտ, Գեւորգյանն իրավունք ունի նման կարգավիճակով “ՍԱՍ” մտնել, քանի որ նաեւ նրա շնորհիվ է, որ “ՍԱՍ”-ի Արտակն այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյան է դարձել: 
Իհարկե, “Ժողովուրդ”-ը փորձեց իրավիճակի կապակցությամբ պարզաբանումներ ստանալ ՏԿ նախարարի մամլո խոսնակ Զոյա Բարսեղյանից, սակայն նա ասաց. “Որեւէ բան չեմ կարող մեկնաբանել”:




Լրահոս