Բաղրամյան պողոտայում ավտոմեքենա է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 1-ին` ժամը 13.24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 69 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նախարարության կայքէջի փոխանցմամբ, հրդեհը մարվել է տեղի ուժերով, իսկ հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ: Կ.Պողոսյանին պատկանող 50 VN 045 պետհամարանիշի “Ռենջ Ռովեր” մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել են էլ.լարեր:




Լրահոս