ԱՄՆ-ն F-15 կործանիչներ է ուղարկել Թուրքիա՝ «ռուսներին հետևելու» համար. ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն տասնյակ F-15 կործանիչներ է ուղարկել Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիկ» ավիաբազա, փոխանցում է Интерфакс-ը՝ հղում անելով Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Լորի Սիլի հայտարարությանը The Daily Beast պարբերականին:

Նշվում է, որ կործանիչները հագեցած կլինեն բացառապես «օդ-օդ» դասի հրթիռներով:

Չնայած Պենտագոնի ներկայացուցիչը չի հստակեցրել ինքնաթիռի առջև դրված խնդիրները, նա չի բացառել, որ այն ուղղված է Ռուսաստանի դեմ:

Ավելի վաղ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հայտնել էր Թուրքիայում  F-15 Eagle կործանիչների տեղակայման մասին: Սիլի խոսքով՝ նման միջոցառումը կապված է ՆԱՏՕ-ի ԱՄՆ դաշնակիցների անվտագնության ապահովման հետ:

Ինչպես գրում են  The Daily Beast-ի լրագրողները, կործանիչների գերխնդիրը «ռուսներին հետևելն» է:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս