Ո՞Վ Է ԴԱՇՆԱԿԻՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին: «Հայե՛ր, հիմա դատեք, թե ովքեր են Հայաստանի բարեկամներն ու թշնամիները: Եվրամիությունը գումար է հատկացրել արտագաղթի նպատակ ունեցող հայաստանցիներին օգնելու համար, որպեսզի նրանք կարողանան ոտքի կանգնեցնել իրենց ընտանիքները եւ հրաժարվեն արտագաղթից: Իսկ ահա Ռուսաստանը արտագաղթելու նպատակ ունեցողների համար Հայաստանի համարյա բոլոր մարզերում եւ մայրաքաղաքում ռուսաց լեզվի ձրի դասընթացներ է կազմակերպում եւ տարբեր արտոնություններով հրապուրում նեղ վիճակում գտնվող հայերին՝ իր սիբիրները բնակեցնելու համար»,-գրել է նա:




Լրահոս