ՊԱՇՏՈՆՆԵՐ Է ԲԱՇԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել է վերընտրվելուց հետո Երեւանի փոխքաղաքապետ նշանակել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանին: Մեր տեղեկություններով՝ Օհանյանին փոխարինելու է Երեւանի ավագանու անդամ Արթուր Պետրոսյանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին: «Ժողովուրդ»-ը զրուցեց Դավիթ Օհանյանի հետ՝ ճշտելու, արդյոք նա արդեն ստացել է այդպիսի առաջարկ: «Նման խոսակցություններ չեն եղել: Նման քննարկում չկա: Զարմանում եմ, թե որտեղից եք այդպիսի բան լսել»,-նշեց Օհանյանը՝ հայտարարելով, թե ինքն այժմ զբաղված է համայնքային խնդիրների կարգավորմամբ: Հավելենք, որ Տ. Մարգարյանը «լավ պաշտոն» է խոստացել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի որդուն, բայց միայն այն դեպքում, եթե պատգամավորը Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ «լավ» ձայներ հավաքի:




Լրահոս