2015թ. նորաձևության վատագույն միտումները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորաձևությունը «քմահաճ կին է»: Ինչպես բոլոր կանայք, այն ևս կարող է խելագար և անհասկանալի վարք ունենալ:

2015թ. վատագույն նորաձև միտումները ներկայացնում ենք ստորև.

Տարօրինակ դիետաներ

Դիետաների շրջանում նոր միտում է «յուղով սուրճը»: Ինքնահռչակ դիետոլոգները խոստանում են, որ մի քանի գդալ յուղի հետ սև սուրճը ոչ միայն կնիհարեցնի, այլև` էներգիա և առույգություն կպարգևի: Ինչպե՞ս, գաղտնիք է:

 

Կախված տաբատներ

Նորաձևության այս շեդեվրը հայտնվեց դեռևս մի քանի տարի առաջ, սակայն մարդիկ մինչ այժմ հագնում են այն: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ:

 

«Հայրիկի մարմին»

Այս տարի նորաձև է, այսպես կոչված, «Հայրիկի մարմինը»: Ավելորդ ճարպերով մարմինը, որը նախկինում թաքցնում էր մարզված խորանարդիկները, տղամարդկային գեղեցկության չափանիշ է դարձել:

 

Սելֆի և սելֆիի ձող

Այս մասին այնքան է խոսվել է, սակայն մարդիկ, չգիտես ինչու, հրաժարվում են լսել: Սելֆի անելու մեջ վատ բան չկա, եթե դու կյանքում առաջին անգամ որևէ պատմական կամ էկզոտիկ վայրում ես հայտնվել և ցանկանում ես պարծենալ դրանով:

 

Նեղ ջինսեր

Տարօրինակ են թվում տղամարդիկ, ովքեր նման տաբատներ են հագնում, առավել ևս` 90 կգ մարմնով: Տպավորություն է, որ նա տաբատները վերցրել է իր ընկերուհու զգեստապահարանից:

 

Սթիվ Ջոբսի ոճով

Այս ոճը նրանց համար է, ովքեր անտեսում են նորաձևությունն ու անընդհատ փոփոխվող միտումները: Նրանք ընտրում են ոչնչով չտարբերվող հագուստ: Նման հագուստը գերադասողները կրկնում են Սթիվ Ջոբսի ոճը՝ սև վերնաշապիկ, ջինսեր և սպորտային կոշիկներ:

 

Պոչիկ

Այս տարվա վատագույն միտումներից մեկն էլ տղամարդկանց նման սանրվածքն է: Այս ոճով են հարդարվում հայտնի դերասաններ Ջարեդ Լետոն, Օրլանդո Բլումը:

 

Մորուք

Այս միտումը հիփսթերներն առաջ քաշեցին, ովքեր իրենց փարթամ մորուքներով փորձում էին ընդգծել իրենց անտարբերությունն արտաքին տեսքին: Սակայն, ցավոք, այսօր այն լայն տարածում ունի:




Լրահոս