ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս մի տհաճ դեպք է տեղի ունեցել եղբորս հետ. նրա մեքենան, որն ապահովագրված է եղել, գողացել են: Հիմա մենք ուզում ենք իմանալ` արդյոք ապահովագրական ընկերությունը մեքենայի առեւանգման դեպքում իրավունք ունի չվճարել ապահովագրական հատուցումը, քանի դեռ նախաքննությունը չի ավարտվել:

Համլետ Հակոբյան (31 տարեկան, բժիշկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս հարցը կարգավորվում է կողմերի միջեւ կնքված ապահովագրության պայմանագրով, սակայն, որպես կանոն, ապահովագրական ընկերություններն իրավունք ունեն չտալ ապահովագրական հատուցում մինչեւ մեքենայի առեւանգման վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննության ավարտը: Բացի այդ, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է, որ եթե տուժողի եւ ապահովագրական ընկերության միջեւ առկա է քաղաքացիական վեճ կամ պատահարի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, եւ ապահովագրական հատուցման վճարումը կախված է այդ քաղաքացիական կամ քրեական գործի ելքից, ապա ապահովագրական հատուցում տալու ժամկետները կասեցվում են մինչեւ քաղաքացիական կամ քրեական գործով վերջնական ակտի` օրինական ուժի մեջ մտնելու օրը:

Ֆինանսական համակարգի
հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համոզված ենք, որ, ամեն դեպքում, քաղաքացին մեծ դժվարությամբ է հատուցում ստանալու, քանի որ բյուրոկրատական քաշքշուկը սովորական երեւույթ է մեր պետական մարմիններում, գերատեսչություններում: Ու նաեւ չի բացառվում, որ քաղաքացուց կարող են «մաղարիչ» պահանջել` հարցին դրական լուծում տալու համար:




Լրահոս