Սեդրակ Զատիկյանի պատվիրատուի մասով դատական նիստը կանցկացվի դռնփակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի մասով դատական հաջորդ՝ ապրիլի 11-ի նիստը տեղի կունենա դռնփակ: Այս մասին գործով այսօրվա նիստում հայտարարեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանը՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ՝ հրապարակելով իր որոշումը:
Դռնփակ նիստում կհարցաքննվեն սպանության պատվերը տալու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի դեմ ցուցմունքներ տված վկաներ Արամ Արամյանը և Գրիգոր Գրիգորյանը: Նրանց նկատմամբ քննություն իրականացնող մարմինը կիրառել է պաշտպանության միջոց՝ նրանց օժտելով մտացածին անուններով ու գործի նյութերից առանձնացնելով նրանց ցուցմունքները:
Դատարանը գտնում է, որ հիշյալ վկաների պաշտպանության միջոցի իրականացումը պետք է շարունակվի՝ վկաների անձնական անվտանգությունից ելնելով: Ուստի նրանք պետք է հարցաքննվեն առանց նրանց ինքնության մասին տեղեկությունները հրապարակելու՝ դռնփակ նիստում:
“Փաստինֆո”




Լրահոս