ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Հայաստանի «հայրաքաղաք» Գյումրին հայտնվել է հանրության եւ իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այդ ուշադրության դրսեւորումներից մեկն էլ, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, այն է, որ օրերս որոշ իշխանական շրջանակներ Գյումրիում ռեյտինգային հարցումներ են իրականացնում՝ պարզելու, թե տեղի ուժերից ու պաշտոնյաներից ով ինչպես է ընկալվում հանրության կողմից: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ հարցումները բավական հետաքրքիր պատկեր են արձանագրել: Հարցին, թե ում կցանկանայիք տեսնել քաղաքի ղեկավարի պաշտոնում, գյումրեցիները զարմանալիորեն ամենաշատը պատասխանել են՝ ոչ մեկին: Դրան անմիջապես հետեւում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, իսկ նրանից բավական հեռու՝ երրորդ եւ չորրորդ տեղերում, միմյանց շատ մոտ ցուցանիշներով հայտնվել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:




Լրահոս