ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԹՈՒՐՔԻ ԽԵԼՔ
Թուրքիան Արաքս գետի վերին հոսանքներում կառուցում է ջրամբարներ, որոնք կարող են էապես ազդել Արաքս գետի թողունակության վրա: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արաքս գետի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
Արդեն կառուցվել է 2 ջրամբար. Շիրիմքյուի ջրամբարը (թարգմանաբար նշանակում է Քաղցր ավան)՝ 1.9 մլն խոր. մետր տարողությամբ, եւ Բայբուրդի ջրամբարը՝ 52 մլն խոր. մետր տարողությամբ: Այս տարի կավարտեն Ղարսի ջրամբարի կառուցումը՝ 332 մլն խոր. մետր տարողությամբ: Նախատեսվում է կառուցել Կարակուրդի (թարգմանաբար՝ Սեւ գայլեր) ջրամբարը՝ 1 մլրդ խոր. մետր տարողությամբ: Թուրքիայի ջրային քաղաքականությունը վնասում է Սիրիային, Հայաստանին, Իրաքին, Իրանին, Վրաստանին, անգամ՝ Ադրբեջանին:

«ԱՐՄԱՎԻԱ» ԿԱՊՈՒՏ
Ապրիլի 22-ին ավարտվում է «Արմավիա» ավիաընկերության եւ ՀՀ կառավարության միջեւ կնքված պայմանագիրը: Երեկ՝ կառավարության նիստից հետո, լրագրողները քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանից հետաքրքրվել են, թե որ ընկերությունը կզբաղեցնի «Արմավիա»-ի տեղը: ««Արմավիա»-ն չունի այնպիսի ֆինանսական հնարավորություններ, եւ վիճակն էլ այնպիսին չէ, որ կարողանա պայմանագիրը երկարացնել ու պետության առջեւ ստանձնած իր պարտականությունները կատարել:
 Իսկ եթե մինչեւ ապրիլի 22-ը եւ դրանից հետո ողջամիտ ժամկետի համար «Արմավիա»-ն ունենա ֆինանսական հնարավորություններ, պայմանագրի ժամկետը կերկարացվի: Քաղավիացիան մտադիր չէ անորոշության պայմաններում շատ երկարացնել «Արմավիա»-ի պայմանագիրը»: Չբացառվեց նաեւ «Արմավիա»-ի սնանկ ճանաչվելու հավանականությունը:

ԿԼԻՆԵՆ ԵՐԹԵՐ
Ապրիլի 23-ին՝ ժամը 18:00-ին, Երեւանի քաղաքապետարանը թույլատրել է ՀՅԴ-ին Արամ Խաչատրյանի արձանի հարակից տարածքում հավաքվել եւ ժամը 20:30-ից Մաշտոցի, Բաղրամյան պողոտա, Օրբելի, Կիեւյան փողոց, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր երթուղով ջահերով երթ անցկացնել: «Ժառանգություն» կուսակցությունը եւս ապրիլի 23-ին եւ 24-ին ժամը՝ 11:00-23:00, Ազատության հրապարակում հավաք կանցկացնի:

ԻՄԱՑԵԼ Է
ՀՀԿ Արարատի մարզային կանանց խորհրդի ղեկավար, Արարատի բկ ախտորոշիչ կենտրոնի տնօրեն Սոնա Պողոսյանը բողոքել է, որ Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի երեսից իրենց թեկնածուն խորհրդարանի ընտրությանն անհրաժեշտ քանակի ձայներ չհավաքեց, նույնը եւ՝ նախագահի ընտրությանը:
Արարատի քաղաքապետը քաղաքի մանկապարտեզը, պատկերասրահը եւ այլ հանրային օբյեկտներ սեփականաշնորհել է տիկին Սոնայի ամուսնու անունով, որն աշխատում է քաղաքապետարանում, այնուհետեւ վաճառել դրանք: Ըստ «Լրագրի»՝ Սոնայի ընտանիքը, սակայն, այդ գումարներից ոչինչ չի ստացել եւ երբ հաշիվ է պահանջել Բաբայանից, վերջինս արդարացել է, որ այդ ամենն արել է նախկին ոստիկանապետ, ներկայում ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանի գիտությամբ:

ՉԵՐԵՎԱՑՈՂ ՔԱՅԼԵՐ
Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն կմասնակցի «Ավելի լավ Երեւան» կարգախոսով: Այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը. «Երեւանն ամեն օր պետք է լինի ավելի լավը, քան այսօր: Դրա համար արդեն քայլեր կատարվել են»:




Լրահոս