Հայտնաբերել են մեկ տարի առաջ դրամապանակ գողացողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանությունը հայտնաբերել է մեկ տարի առաջ դրամապանակ գողացողին:
2012 թ. ապրիլի 23-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Լ. Բ.-ի դրամապանակը գողանալու մասին:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ հանցագործությունը կատարել է 57-ամյա Գրիշա Մ.-ն: Գրիշա Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս