Դորիանս խմբի մոսկովյան համերգը չի կայանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Դորիանս” խմբի մենեջերը հայտնել է, որ “Եվրատեսիլ 2013”-ում Հայաստանը ներկայացնող հայկական “Դորիանս” խմբի ապրիլի 11-ին նախանշված մոսկովյան համերգը չի կայանա: “Ապրիլի 11-ի համար հայտարարված “Դորիանս”-ի համերգը Մոսկվայում չի կայանա կազմակերպչի մեղքով, որը խմբի ելույթի համար անհրաժեշտ պայմանները չի ապահովել: Համերգից մեկ շաբաթ առաջ կազմակերպիչը տեղեկացրել է այն չեղյալ հայտարարելու մասին, ինչը ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի ակնհայտ դրսեւորում է: “Դորիանս”-ը ներողություն է խնդրում Մոսկվայի իր երկրպագուներից, որոնք ակնկալում էին հանդիպել սիրելի խմբին”,- ասված է խմբի տարածած հայտարարության մեջ:




Լրահոս