Հայկական ժամանակ.Երկու օրում՝ չորս ինքնասպանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 7-ին երկու ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում: Արաբկիրում գտնվող շենքի 8-րդ հարկից նետվել է 27-ամյա մի աղջիկ: Իսկ Աջափնյակում 26-ամյա մի երիտասարդ, տանը ինքն իր վրա կրակել է որսորդական հրացանից: Չարենցավանում էլ ապրիլի 6-ին 4-րդ հարկի պատուհանից նետվել է Գառնիկ Սայադյանը: Տղամարդը ողջ էր մնացել և տեղափոխվել Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: “ՀԺ”-ն նշում է, որ ապրիլի 5-ին նույն Չարենցավանում կախվելու միջոցով ինքնասպան էր եղել մի տղամարդ:




Լրահոս