Ժողովուրդ. Լոնդիկը Սուրենավանի ղեկավարի պաշտոնը խոստացել է մահացած գյուղապետի եղբո՞րը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ) Սուրենավան համայնքի ղեկավարի պաշտոնը խոստացել է մահացած գյուղապետ Վարդգես Ղազարյանի եղբորը` Վազգեն Ղազարյանին: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` այժմ լուրջ պայքար է գնում մարզպետի և այդ ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկի) միջև: Վերջինս նպատակ ունի գյուղապետի պաշտոնը “տալ” ՀՅԴ-ական Կարո Կարապետյանին, որին գյուղացիները որպես Դուշման Կարո են ճանաչում: Թերթը զրուցել է մահացած գյուղապետի եղբոր` Վազգենի հետ: Վերջինս ասել է, թե մարզպետը իրեն չի խոստացել, այլ ինքն է հայտարարել, որ ամեն ինչ անելու է այդ պաշտոնը ստանձնելու համար. “Ուզեցել են իր տղային առաջադրել, ես ասել եմ ոչ, ես իմ եղբոր պաշտոնը պետք է ստանձնեմ ու իր կիսատ գործերն ավարտեմ, Էդիկ Բարսեղյանն ընդամենը եկել է հոգեհանգստին ու թաղմանը: Ինձ էլ են տենց շշուկներ հասել, որ Արայիկ Գրիգորյանն ուրիշին է սատարում, ժողովուրդն է նման բաներ խոսում”: Թերթը հիշեցնում է, որ մարտի 19-ին ավտովթարի զոհ է դարձել Սուրենավանի ղեկավար Վարդգես Ղազարյանը: Նրա եղբայրը “Ժողովուրդ”-ին պատմել է հետևյալը. “Արտաշատի կամրջի մոտ ինչ-որ մեքենա կտրուկ շատ մոտիկից նրա դեմը կտրել էր: Անիվեերի տեղը կար ասֆալտի վրա: Հիմա չենք իմանում դա պատահական է եղել, թե ինչ-որ…”:




Լրահոս