Մեղրի-Ալվանք ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 00.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի-Ալվանք ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում  Մեղրի-Ալվանք ավտտոճանապարհի 8-րդ կմ-ում “ՎԱԶ-2106” մակնիշի 53 ՏԼ 579 համարանիշի (վարորդ` Հ. Հակոբյան) ավտոմեքենան դւորս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթեւեկելի հատված: Զոհեր եւ տուժածներ չկան:




Լրահոս