Հրդեն բնակարանում. այրվել է կահույքն ու լվացքի մեքենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 8-ին, ժամը 22.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Դավիթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի 3-րդ հարկում: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղքը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ռ. Գրիգորյանին պատկանող բնակարանի խոհանոցում ամբողջությամբ այրվել է լվացքի մեքենա եւ կահույք (1քմ):




Լրահոս