Ոստիկանը հայհոյում է վարորդին եվ խոչընդոտում լրագրողի աշխատանքը.(տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եթե Սերժ Սարգսյանի երդման արարողությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում անցավ առանց միջադեպերի ու բավականին հանգիստ մթնոլորտում, ապա նույնը չի կարելի ասել համալիրից դուրս տեղի ունեցողի մասին: Ոստիկանները խիստ հսկողություն էին իրականացնում համալիրի ողջ տարածքում, խոչընդոտում էին լրագրողների աշխատանքն ու հարձակվում էին մեքենաների վարորդների վրա:
iLur .am-ի թղթակիցն այսօր համալիրի մոտ ֆիքսել է, թե ինչպես է ոստիկանության աշխատակիցը մահակով հարվածում անցնող ավտոբուսին, ապա հայհոյում ավտոբուսի վարորդին: Ոստիկանը տեսել է, որ iLur .am-ի թղթակիցը ֆիքսել է այդ պահն ու պահանջել չնկարահանել իրեն՝ այդպիսով խոչընդոտելով մեր թղթակցի աշխատանքը: Ոստիկանի պնդմամբ՝ մեր թղթակիցն իրեն նկարելու “բարոյական իրավունք չունի”: Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս