Ոստիկանները երթի մասնակիցներին չեն թողնում շարժվել դեպի Բաղրամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազատության հրապարակում երդմնակալության արարողությունից հետո, երբ ավարտվեց հանրահավաքը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց գնալ տուն եւ հավաքվել հրապարակում այսօր երեկոյան, մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ որոշել են երթ իրականացնել դեպի Բաղրամյան փողոց: Երթի ժամանակ տեղի է ունեցել հրմշտոց ոստիկաններւ եւ քաղաքացիների միջեւ: Ոստիկանները թույլ չեն տալիս քաղաքացիներին շարունակել երթը դեպի նախագահի նստավայր: Այժմ նրանք գտնվում են Բաղրամյան 1 հասցեում, որտեղ նրանց հսկում են մահակներով զինված ոստիկանները: Նշենք, որ  Բաղրամյան փողոցն  ամբողջությամբ փակ է:  




Լրահոս