Կառավարությունը հրաժարական ներկայացրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու օրը, Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը՝ ստորագրելով համապատասխան հրամանագիրը:
Կառավարության հրաժարականի դիմումը Հանրապետության նախագահին ներկայացրել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար, իսկ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին վստահություն հայտնեց, որ Սարգսյանը ծառայելու է մինչև խոր ծերություն:
Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականի մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով, որ 2013 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետության Նախագահը ստանձնել է իր պաշտոնը՝
որոշում եմ.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին՝ շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:




Լրահոս