Շրջվել է զինվորներ տեղափոխող մեքենան. 19 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս.թ. ապրիլի 8-ին ժամը 10:25-ի սահմաններում N զորամասի անձնակազմը զորավարժության վայր տեղափոխող “Սադկո” մակնիշի ՊԲ զինհամարանիշի ավտոմեքենան Ֆիզուլիի տարածքի “Ղարբա-Բազար” տեղամասում ճանապարհի փոսը շրջանցելիս, շրջվել է ձախ կողքի վրա, որի հետևանքով խցիկում գտնվող 2 և մեքենայի թափքում գտնվող 19 զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, որտեղ 5 զինծառայողներ բուժզննումից հետո ախտորոշվել են պրակտիկ առողջ: Մյուս զինծառայողների առողջական վիճակը բավարար է: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս