ՆԵՐԴՐՈՒՄ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեյշելյան կղզիների մասին Հայաստանում քչերը գիտեն. սրանք գտնվում են Հնդկական օվկիանոսում, ունեն 25 հազար բնակչություն: Բայց Սեյշելները, պարզվում է, Հայաստանի տնտեսության մեջ բավական լուրջ դերակատարություն ունեն: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նրանք 2012թ. 23.6 մլն դոլարի ներդրում են իրականացրել Հայաստանում: Ընդ որում, մոտ 3 մլն ներդրել են բուսաբուծության ու անասնաբուծության բնագավառում, 20.5 մլն էլ` հեռահաղորդակցության ոլորտում: Իրականում Սեյշելյան կղզիների անվան տակ ներդրողները ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն են, որոնք իրենց կեղտոտ գումարները լվացել են օֆշորային Սեյշելներում եւ բերել Հայաստան: Նկատենք` հեռահաղորդակցության, ասել է թե՝ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում ներդրումներ իրականացնում են օֆշորային երկրներից եկած փողերով:




Լրահոս