Զենքը թողել էր Զվարթնոց օդանավակայանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 10-ին, ժամը 11.30-ին, ,Զվարթնոցե օդանավակայանի գծային բաժնի հերթապահ մասում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ  “Կարգո” համալիրի ուղեփակոցի ցանցե ցանկապատի մոտ զենք-զինամթերք է թողել: 
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է “ԱԿ-74” տիպի ինքնաձիգ` առանց գործարանային համարի եւ առանց խզակոթի, ինքնաձիգի 4 պահունակ, որոնցից 2-ը լիցքավորված 5.45 մմ տրամաչափի` 54  փամփուշտներով, “ՌԳԴ-5” տիպի նռնակ` պայթուցիչով, 7.62 մմ տրամաչափի 50 փամփուշտ եւ 7.62 մմ տրամաչափի գնդացրի 1 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:




Լրահոս