Սանչեսը կդառնա «Արսենալ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալ»-ը մոտ է Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ պայմանագիրը երկարաձգելուն:

Daily Mail»-ը հայտնում է, որ նա նոր պայմանագրի շուրջ արդեն սկզբունքային համաձայնության է եկել ակումբի հետ: Նոր պայմանագրի համաձայն` չիլիացու աշխատավարձը կբարձրանա 130 հազար ֆունտ ստեռլինգից մինչև 155 հազար։

Հավելենք, որ նոր պայմանագիրը նախատեսված է 5 տարով։ Այս կերպ Սանչեսը կդառնա «Արսենալ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Լոնդոնցիների հետ նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին։




Լրահոս