ԱՌԱՆՑ ԿՈՍՏՅՈՒՄԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը ԲՀԿ-ն տվել է կիրակի օրը «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպմամբ: Այնտեղ ելույթ է ունեցել նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը բավական լուրջ զգուշացում է հնչեցրել. «ԲՀԿ-ն երեւանցու կողքին է, իսկ եթե ինչ-որ մեկը փորձի նեղացնել կամ վիրավորել ԲՀԿ-ականի, ապա դիտարկելու եմ իմ դեմ ուղղված վիրավորանք, եւ վիրավորողն իմ հետ է գործ ունենալու»: Թե ում է նկատի ունեցել, Ծառուկյանը չի մանրամասնել: Նա նաեւ հայտարարել է, թե քաղաքականությամբ զբաղվել է ոչ թե անձնական շահի, այլ պետական շահի, ժողովրդի բարեկեցության համար: «Այսօր քաղաքական գործիչների մեծ մասը, որ անգամ կոստյում չեն ունեցել, իրենց պաշտոնին հասել են քծնանքով, այլ ոչ թե աշխատանքով, եւ այդ մարդկանց պատճառով չպետք է ժողովուրդը տուժի: Իսկ այսօր մեր հասարակության համար անհրաժեշտ է չնչին բան` արդարություն, պայմաններ, մրցակցություն»,-ասել է նա:




Լրահոս