ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` հայաստանյան բուհերում սփյուռքահայ դիմորդների ընդունելությունն արդյոք հնարավոր է անվճար հիմունքներով իրականացնել: Ի՞նչ արտոնություններ կան ՀՀ բուհեր ընդունվող սփյուռքի դիմորդների համար:

Տիգրանուհի Ասատրյան (29 տարեկան, վարսահարդար)

ՊԱՏԱՍԽԱՆ. Սփյուռքահայ դիմորդը կարող է ընդունվել պետական պատվերով (անվճար)`
ա) ընդհանուր հիմունքներով ընդունելության քննությունների արդյունքում բարձր միավորներ հավաքելու դեպքում,
բ) օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի շրջանակներում ընդունելության հանձնաժողովի որոշմամբ բաշխվող պետպատվերային տեղ ստանալու դեպքում:
Անվճար տեղերի մրցույթին կարող են մասնակցել մանկավարժական, հայագիտական, մշակութային մասնագիտությունների համար դիմորդները:
Բացի Հայաստանում բուհական ընդունելության ընդհանուր կարգից՝ սփյուռքահայ դիմորդները կարող են ընդունվել օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված հատուկ կարգով: Յուրաքանչյուր տարի` հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ ԿԳ նախարարություն կամ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դիմորդը կարող է ընդունվել ՀՀ բուհերի ցանկացած ֆակուլտետի նախապատրաստական բաժին հայոց լեզուն եւ մասնագիտական առարկաներն ուսումնասիրելու նպատակով: Տարեվերջում քննությունները բարեհաջող հանձնելով` կարող է շարունակել իր ուսումը կամ անցնել հարցազրույց ընդունելության համար նախատեսված առարկաներից եւ բավարար գիտելիքների առկայության դեպքում անմիջապես ընդունվել համապատասխան ֆակուլտետի 1-ին կուրս:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցանկացած խավի եւ սոցիալական խմբի ներկայացուցիչ բուհական քննության նախապատրաստվելուց առաջ արտոնություններով է հետաքրքրվում: Մինչդեռ ճիշտ կլինի ժամանակ կլանող նման հարցերով հետաքրքրվելու փոխարեն ավելի լավ նախապատրաստվել ընդունելությանը:




Լրահոս