Բաղդադում կրկնակի պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում շիիթական մզկիթի մոտ ռումբ է պայթել, փոխանցում է Reuters-ը:

Նշվում է, որ ռումբը տեղադրված է եղել Յուսիֆիա մզկիթի մոտ: Այն գործի է դրվել, երբ մարդիկ ուրբաթօրյա աղոթքի են գնացել: Պայթյունի հետևանքով 2 մարդ է զհովել, 9-ը` վնասվածքներ ստացել:

Հաղորդվում է նաև, որ ավելի ուշ մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով 28 մարդ է տուժել, ևս 7-ը` զոհվել:

Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը, սակայն փոխանցվում է, որ «Իսլամական պետության» զինյալները վերահսկում են երկրի հյուսիսային և արևտմյան տարածքները և հաճախ հարձակումներ գործում շրջաններում, որտեղ շիիթներ են բնակվում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս