«Տաղարան» համույթը համերգ ունեցավ Արագածոտնի մարզկենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնագույն երաժշտության «Տաղարան»  համույթը համերգային ծրագրով հանդես եկավ Արագածոտնի մարզկենտրոնում: Արտեմի Այվազյանի նորակառույց երաժշտական դպրոցի դահլիճում ներկա էին մանկավարժներ, մտավորականության ներկայացուցիչներ, բարձրարվեստ երաժշտության երկրպագուներ: Համերգի նախաձեռնությունը եւ աջակցությունը մարզպետ Սարգիս Սահակյանինն էր:
Մինչ համերգային մասի սկսվելը, համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանը նշեց, որ հաձույքով է ներկայացնում իրենց համերգային ծրագիրը, քանզի հայ մաքրամաքուր երաժշտությունը պահպանելն ու երաժշտասեր հանրությանը ներկայացնելը համույթի առաջնահերթ նպատակներից է:

Ծրագրում ընդգրկված էին հայ երաժշտական արվեստի բոլոր ժամանակների նմուշները` սկսած հեթանոսությունից, մինչեւ մերօրյա երաժշտությունը: Լարային դասական գործիքների, ազգային նվագարանների` բլուլի, սանթուրնի, քանոնի կատարումներով, ինչպես նաեւ անվանի երգիչների կողմից հնչեցին հորովելներ, սիրերգեր, պարեղանակներ:

Հանդիսատեսը սիրով ունկնդրեց հանրահայտ համույթի ներկայացրած համերգային ծրագիրը եւ նրանց ճանապարհեց ծափողջյուններով ու նոր հանդիպման ակնկալիքով:




Լրահոս