Խոշոր ավտովթար Նալբանդյան փողոցում. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 14-ին, ժամը 21.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 130 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա մեկ տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում են բախվել “Տոյոտա” մակնիշի 34 TO 247 պ/հ (վարորդ՝ Ալեքսանդր Յակովլև ծնվ. 1988թ.) և “ԲՄՎ” մակնիշի 34 SD 304 պ/հ (վարորդ՝ Մանուկ Հովհաննիսյան ծնվ. 1980թ.) ավտոմեքենաները:
Փրկարարները “ԲՄՎ” մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել տուժած Մ.Հովհաննիսյանին:
ՃՏՊ-ի հետևրանքով Ա.Յակովլևը, Մ.Հովհաննիսյանը և ուղևորներ Մերի Հովհաննիսյանը (ծնվ. 1986թ.), Ջուլիետա Հովեյանը (ծնվ. 1961թ.) և Խաչիկ Միքայելյանը ( ծնվ.1996թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են “Սրբ. Գր.Լուսավորիչ” բժշկական կենտրոն:
Բժիշկները Ա.Յակովլևի, Մ.Հովհաննիսյանի, Ջ.Հովեյանի, Խ.Միքայելյանի վիճակները գնահատել են միջին ծանրության, իսկ Մանուկ Հովհաննիսյանինը՝ ծանր: Հրշեջ-փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:




Լրահոս