Զոլյանը Բաց նամակով դիմում է վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ վարչապետ, Պարոն Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
“Հարգարժան պարոն վարչապետ,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ Եվրախորհրդի մարդու իրավունքների եւ իրավական հարցերի մշտական կոմիտեն իր վերջին նիստում միաձայն ընդունել է ղեկույց մարդու իրավունքների մշտադիտարկմանը մասնակցող փորձագետների ներկայացման եւ ընտրության ընթացակարգերի մասին: 
Ի շարս այլ հարցերի, զեկույցում անդրադարձ է արվել նաեւ իմ’ որպես Փոքքամասնությունների կամ տարածաշրանային լեզուների Եվրոպական Խարտիայի Փորձագետների Կոմիտեի անդամի լիագումար նիստի մասնակցությանը եւ հետագայում այդ պատճառով պատժվելու դեպքին:
Կոմիտեի գնահատմամբ, դա խախտում է թե պետության կողմից ստանձնած պարտավորությունները, թե փորձագետի անկախության երաշխիքները “կարծիքը կցվում է”:
Մինչ այդ նույն գնահատականն է տվել նաեւ իր հունիսի նիստում Փոքքամասնությունների կամ տարածաշրանային լեզուների Եվրոպական Խարտիայի Փորձագետների Կոմիտեն “որոշումն եւ արձանագությունը կցվում են”:
Ցանկանում եմ հիշեցնել, որ այս դեպքի առիթով եւ նույն պատճառաբանությամբ ես մի քանի անգամ դիմել էի Ձեզ, մասնավորապես նշելով այն հանգամանքը, որ “Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական Խարտիայի” 17-րդ հոդվածի եւ նշված խարտիայի նորմատիվ “Բացատրական զեկույցի” 131-րդ կետի համաձայն փորձագետները պետք է գործեն անկախ և իրենց գործառույթներում չպետք է ղեկավարվեն համապատասխան կառավարությունների ցուցումներով, իսկ ՀՀ Սահմանդրության 6-րդ հոդվածի համաձայն ՀՀ միջազգային պայմանագրերը գերակայություն ունեն ՀՀ օրենքների նկատմամբ: Իմ գրություններում ես խնդրում էի ելով Ձեզ ինձ կարգապահական պատժի ենթարկելու ԿԳՆ նախխարար Ա. Աշոտյանի ՀՀ Սահմանադրուոյանը եւ օրենսդրությանը հակասող հրամանները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Սակայն Ձեզ համար հիմք հանդիսացավ ՀՀ Արդարադատության Նախարար Հրայր Թովմասյանի գրությունը, “ի պատասխան Ձեր հանձնարարականի, 13 ապրիլի, 2012, N 02/12.9/5420-12ե, որտեղ նշված Խարտիայի պահանջները մեկնաբանվում են կամայական ձեւով “կցվում է” եւ ԿԳՆ նախարարի գործողությունները որակվում են որպես օրինաչափ:
Վերոգրյալից ելնելով, խնդրում եւս մեկ անգամ անդրադառնալ ինձ կարգապահական տույժի ենթարկելու ԿԳՆ նախարարի հրամանին, այս անգամ հաշվի առնելով Եվրախորհորհրդի երկու մասնագիտացված կոմիտեների արտահայտած իրավական գնահատականը ու տեսակետը”:
ՀՀ Հանրային Խորհրդի անդամ, ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆ
Ազգային փոքրամասնությունների հարցերի
Հանձնաժողովի նախագահ 




Լրահոս