ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Շվեյցարիայում

Պարզվում է՝ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում են նման ոճի տներ կառուցվում, այլ նաեւ եվրոպական երկրներում՝ մասնավորապես Շվեյցարիայում: Ի դեպ, սովորաբար նման տներ կառուցում են օլիգարխները, ինչպես օրինակ՝ ՀՀ-ում Գագիկ Ծառուկյանի առանձնատունը: Այս առանձնատան օրինակից կարելի է ենթադրել, որ Շվեյցարիայում էլ կա Գագիկ Ծառուկյան:

 

 

 
ՀԱՐՑ. Ես աշխատել եմ ՓԲԸ-ում, բայց հիմա ազատվել եմ աշխատանքից: Ունեմ առողջական լուրջ խնդիրներ եւ ուզում եմ հասկանալ՝ կարո՞ղ եմ իմ աշխատած տարիների (1 տարի եւ 10 ամիս) կուտակային կենսաթոշակի գումարն օգտագործել իմ բուժման ծախսերի կամ, օրինակ, վիրահատության վրա:

Լեյլա Սուքիասյան (38 տարեկան, տնային տնտեսություն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա (այդ թվում` մասնակցի կողմից նախկինում ներկայացված դիմումի հիման վրա ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը) միջոցները (անկախ դրանց չափից) ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության լիազոր մարմնի տված եզրակացությունը:
Ընդ որում, նշված դեպքում գումարն ամբողջությամբ ստանալու համար մասնակիցը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին՝ կցելով համապատասխան հիմնավորող փաստաթղթեր: Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարվում են, եւ համապատասխան միջոցները վճարվում են նրան Օրենքի 55-րդ հոդվածով միանվագ վճարի տեսքով կենսաթոշակ վճարելու համար սահմանված կարգով` մասնակցի դիմումը եւ հավաստող փաստաթղթերն ստանալուց հետո` տասն աշխատանքային օրվա ընթացքում:
շարունակելի

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կամավոր կուտակային բաղադրիչը գործում է 2011թ. հունվարից, որի մասնակից կարող է լինել 16 տարին լրացած ցանկացած անձ: Անձը կենսաթոշակային խնայողություններ կարող է կատարել նաեւ կամավոր կուտակային բաղադրիչի միջոցով՝ կամավոր ընդունված որոշման հիման վրա, անկախ պարտադիր կուտակային համակարգի մասնակից լինելու հանգամանքից:

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Մեկ ամիս առաջ մեքենան արագ վարելու պատճառով հանկարծակի արգելակեցի եւ հարվածեցի դիմացի մեքենային: Անմիջապես կանչեցինք ԱՊՊԱ աշխատակիցներին: Նրանք որոշակի գործողություններ իրականացնելուց հետո տեղեկացրին կրած վնասի չափը: Աշխատակիցները պնդեցին, որ ճանապարհային ոստիկանություն դիմելու կարիք չկա, հակառակ դեպքում նրանք կհրաժարվեն գումարային փոխհատուցումից: Խնդրում եմ ասեք՝ նման դեպքերում ինչպե՞ս է ճիշտ վարվել: Արդյո՞ք օրինական են աշխատում ԱՊՊԱ գործակալությունները:

Արտակ Գեւորգյան (37 տարեկան, առաքիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ցանկացած պարագայում, արդեն նոր կանոնի համաձայն, ճանապարհային ոստիկանությունը պետք է արձանագրի դեպքի մասին, եթե դեպքի վայրում վարորդները հրաժարվեն վարույթից, այսինքն՝ մեղավորը մեղավորությունը ընդունի, իսկ տուժողը այլ պահանջ չունենա, ապա ոստիկանությունը պարզապես անվարույթ գործի նյութերը կհավաքի, եւ արդյունքում ոչ ոք չի տուգանվի: Բայց եթե չհրաժարվեք վարույթից, ապա մեղավոր կողմը կտուգանվի 30.000 ՀՀ դրամի չափով:

««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնեք, որ փորձագետների եզրակացությանը համաձայն չլինելու դեպքում հնարավոր է իրականացնել կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն` նախաձեռնողի միջոցների հաշվին:




Լրահոս