Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և նրա կողմնակիցները ֆինանսավորում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը. փոխանցում է Reuters-ը:
Նա նաև հավելել է, որ Սիրիան զենք է մատակարարում իսլամիստներին:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել «չափավոր» ապստամբներին և թուրքմեններին, ովքեր մարտնչում են Ասադի դեմ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ նավթ չի գնում իսլամիստներից: Նա նշել է, որ Թուրքիան նավթ է գնում Ռուսաստանից, Իրանից, Ադրբեջանից և Իրաքից:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան