ԵՊՀ-ում հանդիպում կկազմակերպվի արաբ գրող Ադոնիսի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանում, ապրիլի 23-ին, ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ) տեղի կունենա հանդիպում արաբ գրող Ադոնիսի հետ:
Աշխարհահռչակ գրողը Մայր բուհ է այցելելու Պոեզիայի միջազգային փառատոնի շրջանակներում:
Հանդիպմանը, համալսարանականներից բացի, ներկա կլինեն նաեւ Ադոնիսի ստեղծագործությունների թարգմանիչ Սարգիս Կիրակոսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ այլ հյուրեր:
Միջոցառման ընթացքում կհնչի  գրողի բանաստեղծություններից կազմված կոմպոզիցիա, որը պատրաստվել է “Համալսարանական” թատրոն-ստուդիայի սաների ջանքերով:




Լրահոս