Ախալցխայում հայ գյուղապետ է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իրավապահները ձերբակալել են Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի գյուղապետ Պողոս Վարդանյանին: Ձերբակալված գյուղապետը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ:
Ախալցխայի գամգեբելիի (շրջանի ղեկավար) պաշտոնակատար Բեսիկ Բլիաձեի խոսքերով` նա ձերբակալության մասին տեղեկացել է ապրիլի 26-ին, երբ նրա հետ կապվել են ֆինանսների ոստիկանությունից: Ինչ վերաբերվում է ձերբակալվածին, ապա Բեսիկ Բլիաձեն ամիս ու կես է, ինչ ճանաչում է նրան, այն բանից հետո, երբ նշանակվել է գամգեբելի: Բլիաձեի խոսքերով` Պողոս Վարդանյանը իր աշխատանքը եւ պարտականությունները կատարել է լավ:
Նման ձերբակալություն էր եղել նաեւ ապրիլի 17-ին: Կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել էր Ադիգենի շրջանի Գոռգուլի գյուղի գյուղապետ Զուրաբ Տաբիձեն:
Աղբյուր` Akhaltskha .net




Լրահոս