ՓԵԹԱԿ տոնավաճառի աշխատակիցների բաց նամակը՝ Ս. Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ստորև ներկայացնում ենք “ՓԵԹԱԿ” տոնավաճառի աշխատակիցների բաց նամակը ուղղված Սերժ Սարգսյանին.
Մեծարգո պարոն նախագահ
Ետևում մնացին նախագահական ընտրությունները և իհարկե մենք էլ բոլորի նման անցել ենք ամենօրյա մեր աշխատանքին: Ձեր նախընտրական ծրագրերում շատ լավ և խոստումնալից կարգախոսներ կային և դրանց մեջ, իհարկե “ապահով Հայաստան” կառուցելու Ձեր պատրաստակամությունը, սակայն խնդրում ենք պարզաբանել թէ ում համար եք Դուք պատրաստվում ապահով Հայաստան կառուցել – մեզ ՚սովորական աշխատավորներիս – (այսինքը ժողովրդի 99 տոկոսի համար), թէ մեր տնօրեն Վարուժան Գրիգորյանի նման մեծահարուստների- (այսինքը ժողովրդի մեկ տոկոսի համար):
Բանը նրանում է, որ մենք՚  “Փեթակ” տոնավաճառի ավելի քան քառասուն աշխատակիցներս մեր տնօրեն Վարուժան Գրիգորյանի հանձնարարությամբ եկել և միաձայն ընտրել ենք Ձեզ, սակայն նա իր դեռ իր տված հին խոստումները դեռ չկատարած հիմա էլ նորից ուզում է ոչխարի հոտի նման մեզ քշել քաղաքապետի ընտրություններին մասնակցելու և Տարոն Մարգարյանին ձայն տալու համար, մոռանալով որ դեռ նախագահական ընտրություններից խոստացածները չի կատարել: Իհարկե նրա այդ գործելաոճին վաղուց էինք ծանոթ, բայց չէինք սպասում որ այս անգամ էլ կխոստանա ու կխափի:
Բանը նրանում է, որ մենք՚ գրեթե քառասուն մարդով – բեռնակիրներ, ավտոկանգառի հսկիչներ, հավաքարարներ, սանտեխնիկներ և այլ աշխատակիցներ, աշխատելով “Փեթակ”-ում փաստացի գտնվում ենք ճորտի կարգավիճակում և քանի, դեռ մեր ղեկավարը Ձեր աշխատակիցն է այդպես էլ մնալու ենք ճորտի կարգավիճակում՚- զրկված “ապահով ծերություն” ունենալու տարրական իրավունքից, քանի որ ոչ ոք չի համարձակվում խառնվել “Փեթակի” գործերին: Վիճակը կարող եք անձամբ Դուք շտկել և մեզ այդ վիճակից ազատագրելու քայլեր անել, քանի որ ինչպես նշեցինք, ուրիշ ոչ մեկը չի համարձակվելու նախագահի պալատում աշխատող պաշտոնյայի նկատմամբ գործողություններ անել:
Խնդիրը նրանում է, որ մեզնից ոչ մեկը որպես աշխատակից ձևակերպված չէ: Կան մարդիք, որոնք “Փեթակ”-ում աշխատում են հենց հիմնադրման օրից և առ այսօր որևիցե ձևով ձևակերպված չեն:
Երկար ժամանակ մենք ուրախանում էինք երբ Գրիգորյանն ասում էր “գնացեք արխային աշխատեք – ոչ հարկայինը, ոչ մաքսայինը ոչ էլ շեստոյը իրավունք չունեն մտնեն “Փեթակ” -ը ստուգեն” “սակայն հետագայում հասկացանք, որ դա ոչ թէ մեր օգտին է այլ հսկայական վնաս է մեզ: Իրականում, որպես գործատու, մեր փոխարեն հարկերը պետք է վճարեր “Փեթակ” -ը և եթե մենք օրինական ձևակերպված լինեինք միևնույն է պետք է ստանայինք այն նույն չափի գումարը, ինչ որ ստացել ենք առանց ձևակերպված լինելու: Պարզապես, այդ դեպքում մենք էլ կկարողանաինք մարդավայել թոշակի գնալ, կամ հիվանդության նպաստ ստանալ կամ ապառիկ եղանակով ապրանք ձեռք բերել խանութից, կամ բանկից վարկ վերցնել: Հիմա մենք այդ բոլորից զրկված ենք: Երբ ընթացքում այդ հարցով դիմողներ էին լինում Գրիգորյան Վարուժին, նրա պատասխանը հետևյալն էր-“Սա իմ սեփական հիմնարկն է և ով չի ուզում, ում ձեռ չի տալիս թող ս… լինի ստեղից: Ինչ կարող էս ասել: Մարդը ձեռքն է գցել այս յուղոտ պատառը ու սեփականացրել, իսկ թոշակի գնացող աշխատակիցներին էլ ասում է “դուրներտ չի գալիս ս… եղեք այստեղիցե: Առավել համառներին, իսկապես ազատում էին աշխատանքից , իսկ մյուսներն էլ տեսնելով աշխատանքից ազատվածներին , այլևս չէին համարձակվում ձայն հանել: Վիճակը ավելի բարդացավ երբ Գրիգորյան Վարուժանը դարձավ Ձեր պալատի աշխատող: Հիմա “Փեթակ” -ի տնօրեն է նշանակել մի անկապ մարդու, (որը իր ասելով անհրաժեշտության դեպքում պետք է իր փոխարեն բանտ նստի) և “Փեթակ”-ը շարունակվում է ղեկավարվել, ավելի անմարդկային և ճորտատիրական եղանակներով:
Այս նամակը Ձեզ ենք ուղղում լրատվամիջոցների միջոցով՚ բաց նամակի տեսքով և հաշվի առնելով որ մատնությունը , Փեթակ ե-ում շատ հարգի երևույթ է, չենք կարող համաձայնվել, որ մեր անունները հայտնի դառնան մեզ նսեմացնողին , ուստի խնդրելու ենք լրատվամիջոցներին մեր անունները չհրապարակել նամակի տակ: Խնդրւմ ենք կարգադրեք որ նա մեզ սահմանված ձևով ձևակերպի որպես նորմալ աշխատակիցներ, դրանից բխող հետևանքներով և ոչ մեկին չազատի աշխատանքից այս նամակի պատճառով:
Հարգանքներով “Փեթակ” տոնավաճառի աշխատակիցներ:




Լրահոս