Ողբերգական ավտովթար՝ Երեվանում. Երիտասարդը BMW-ով հայտնվել էր գետնանցումում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասի 32 շենքի բնակիչ, 26-ամյա Դավիթ Հայրապետյանը, վարելով BMW մակնիշի 03 QQ 330 համարանիշի ավտոմեքենան, Գարեգին Նժդեհ հրապարակում դուրս է եկել ճանապարհային երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր հարվածի սկզբնամասից թռել է մեքենայով, բախվել Գարեգին Նժդեհի հրապարակի մեկ այլ քարե պատնեշին և մոտ 6 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել մետրոյի գետնանցումում: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ. Հայրապետյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ էլ րոպեներ անց մահացել է: 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով նյութական վնասներ են կրել գետնանցումի տակ գտնվող մի շարք կրպակատերեր, քանի որ կոտրվել են ապակիներն ու ցուցափեղկերը: Իսկ ավտոմեքենայի շրջվելու հետևանքով անվահեծանը պոկվել և հայտնվել էր գետնանցումի մեկ այլ խանութում:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնում էին, որ վարորդի հայրը ուժային կառույցի աշխատակից է, ու մինչ Նժդեհի հրապարակի պատին բախվելը Բագրատունյաց փողոցով սլանում էր հրթիռի արագությամբ: 




Լրահոս