Լեոնարդո ԴիԿապրիոն ցանկանում է ռուսական քաղաքացիություն ստանալ և խաղալ Լենինի դերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետևելով Ժերար Դեպարդյեի և ճապոնացի դերասանի օրինակին՝ Լեոնարդո ԴիԿապրիոն հայտարարել է, որ ցանկանում է ռուսական քաղաքացիություն ստանալ: Planet Today-ի հարցազրույցում հոլիվուդյան դերասանը հայտարարել է, որ սիրում է Ռուսաստանը և պլանավորում է խաղալ Վլադիմիր Լենինի դերը:

2010թ. «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտարարել էր, որ ցանկանում է խաղաղ Իոսիֆ Ստալինի դերը: Այդ նույն հարցազրույցում նա խոստովանել էր, որ տեսնում է երիտասարդ Լենինի հետ իր նմանությունը: Դերասանը նաև նշել էր, որ պատրաստ է մտածել նման ֆիլմի պրոդյուսավորման մասին:

Հոլիվուդյան դերասանը ռուսական արմատներ ունի: Նրա տատիկը ռուս է: Դերասանի մայրը ծնվել է գերմանացի Վիլհելմ Ինդենբիրկենի և ռուս ներգաղթյալ Ելենա Ինդենբիրկենի (Ելենա Սմիրնովա) ընտանիքում: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նրա ընտանիքը ներգաղթել է Գերմանիա, իսկ 1955թ. Վիլհելմն ու Հելենան տեղափոխվել են ԱՄՆ:




Լրահոս