Մեսսին չի մասնակցել «Բարսելոնա»-ի հերթական մարզմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարձակվող Լիոնել Մեսսին չի մասնակցել «Բարսելոնա»-ի հերթական մարզմանը, որը կայացել է աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչից առաջ:

Դեկտեմբերի 20-ին կայանալիք եզրափակիչում կատալոնական ակումբը կմրցի արգենտինական «Ռիվեր Փլեյթի» հետ: Այդ խաղում Մեսսիի մասնակցությունը դեռ հաստատված չէ: Նա երիկամային ծակոցների պատճառով բաց էր թողել աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչը:

 




Լրահոս