Վեճ՝ 1/30 ընտրատեղամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1/30 ընտրատեղամասում մի կին՝ Նունե Լալազարյան, մոտ 40 րոպե վիճել է հանձնաժողովի անդամների հետ, քանի որ վերջիններս նրան թույլ չեն տվել մասնակցել ընտրության: Նունե Լալազարյանը ընդգրկված է եղել ցուցակում, սակայն նրա անձնագրում համարի կողքը գրված է եղել ինչ-որ R տառ, որի պատճառով նրան թույլ չեն տվել մասնակցել ընտրության: Հանձնաժողովի անդամները կնոջը ասել են, որ դիմի անձնագրային բաժին, նշված խնդիրը լուծելու համար: Կինը չի դիմել անձնագրային բաժին եւ շարունակել է պնդել, որ ինքը իրավունք ունի ընտրելու, նրա անունը կա ցուցակում եւ փաստացի գրանցված է Մոլդովական 44 շենքում: Այս մասին տեղեկացնում է մեր թղթակիցը:




Լրահոս