«Օպերային թատրոնի երաժիշտները ցնցված են աբսուրդային իրավիճակից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի էլեկտրոնային հասցեին բաց նամակ է ստացվել, որը ներկայացնում ենք ստորև.

«Օպերային թատրոնի երաժիշտները ցնցված են. Գլխավոր դիրիժոր չունենալու մասին նրանք տեղեկացել են ընդամենը 1-2 օր առաջ՝ զանգվածային լրատվամիջոցներից:

Ու մինչ այժմ էլ չեն հավատում, որ նման աբսուրդային որոշումը կարող է իրական լինել: Բնականաբար, չհավատալու տեղիք կա, քանի որ Թատրոնի արտիստներին պաշտոնապես չի հայտարարվել նման բան:

Իհարկե, Գեղամ Գրիգորյանի սրտացավության առաջին իսկ պահից լուրեր սկսեցին պտտվել ամենաառաջին բարեփոխման մասին:

Սակայն նրանք, միահամուռ կերպով պահանջեցին թույլ տալ իրենց շարունակելու աշխատել մի դիրիժորի հետ, ում հետ նրանք անցել են 15 տարիների ստեղծագործական երկար ու արդյունավետ ճանապարհ: Հաջորդ քայլը եղավ այն, որ նվագախմբի արտիստները նույն պահանջով մոտ 170 արտիստների ստորագրությամբ գրավոր դիմում ներկայացրին Գեղամ Գրիգորյանին, որից հետո իրավիճակը խաղաղվեց:

Գեղամ Գրիգորյանը ճաշի հրավիրեց Թատրոնի ղեկավարությանը և մի քանի արտիստների, որի ժամանակ հատուկ հոտնկայս խմեց Թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի կենացը, ասաց, որ այսուհետ կաշխատեն միասին խաղաղ մթնոլորտում և ջերմորեն սեղմեց ձեռքը:

Ցավոք, արտաքին ուժերը հերթական անգամ թույլ չտվեցին Գեղամ Գրիգորյանին զբաղված պահել գլխավոր դիրիժորի պաշտոնը Թատրոնում, և արտաքին բեռի ծանրության տակ նա պայքարում է՝ հանձնառությունն ավարտին հասցնելու համար:

Մեծ ցավ է տեսնել, թե ինչպես է փառքի և հարստության թվացյալ փայլը վեհանձն մարդկանց դարձնում հնազանդ կամակատարներ: Փաստորեն Գեղամ Գրիգորյանի ստեղծագործական բարեփոխումներն սկսվեցին Օպերային թատրոնի երաժիշտների մոտ 90 %-ին արհամարհելով:

Սա պաշտոնավարման 6 ամիսների ընթաքում առայժմ իրականացրած միակ «բարեփոխումն» է: Արդյունքում, հիմա ունենք այն, ինչ ունենք. բայց դեռ կունենանք ավելին…»




Լրահոս