Արագածոտնի բնակիչը՝ Երևանի ընտրությունների գործով կասկածյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 7/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու գործով կասկածյալ Սերյոժա Սերոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:
Ըստ “Փաստինֆո”-ի ունեցած տեղեկությունների, Արագածոտնի բնակիչ, 2 տարի որպես “Հայասիգրուպ” ՍՊԸ անվտանգության աշխատակից աշխատաած Ս.Սերոբյանը ցուցմունք է տվել առ այն, որ “Օրինաց երկիր” կուսակցության համակիր է և բացի հիշյալ տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձից մեկ այլ տեղամասում նույնպես ՕԵԿ-ի օգտին ուրիշի օգտին քվեարկությունը հասցրել է ավարտին: Նախաքննական մարմինը փորձում է պարզել, թե որ տեղամասում է տեղի ունեցել այլ անձի փոխարեն քվեարկությունը:
Թիվ 7/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկությունը կանխվել էր տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից։ Վերջինս նկատել էր, որ Սերոբյանն արդեն իսկ մեկ անգամ մասնակցել է քվեարկությանը, քանի որ անձնագրում առկա է եղել համապատասխան դրոշմակնիքը ու թույլ չի տվել, որ քվեաթերթիկը գցի քվեատուփի մեջ։ Անձնագրի զննությամբ պարզվել էր, որ Ս.Սերոբյանն ընդհանրապես իրավունք չուներ մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, քանի որ հաշվառված է ու բնակվում է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում։




Լրահոս