Տուլայի վթարից բոլոր տուժածները դուրս են գրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից չորսը, որոնք դեռևս շարունակում էին բուժումը Ռուսաստանի Դաշնությունում, ապաքինմամբ դուրս են գրվել: Նրանք վերականգնողական փուլում են և շարունակում են գտնվել մասնագտեների հսկողության տակ: Այժմ քննարկվում է նրանց Երևան տեղափոխելու մանրամասները:

Հիշեցնենք, որ տուժածներից մեկը, ով բուժում էր ստանում Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում, դեկտեմբերի 14-ին տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նույն բաժանմունք: Տուժածի տեղափոխման կազմակերպմանն աջակցել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը:
Երկու տուժած մասնագիտական բժշկական օգնություն էին ստանում Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում:

Վթարից տուժած մի քաղաքացու հարազատների ցանկությամբ բուժումը շարունակվում էր Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսինը` Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում:
Նշենք, որ վթարից տուժած ՌԴ-ում գտնվող բոլոր հիվանդների բուժումը գտնվում է Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարների անմիջական հսկողության ներքո: Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների բուժօգնության և տեղափոխման հետ կապված բոլոր հարցերը շարունակում է համակարգել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը:




Լրահոս