Կարեն Դուրգարյանի նման պրոֆեսիոնալ մենք կարող ենք այլևս չունենալ». Էդուարդ Թոփչյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ռեժիսոր ու գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Կարեն Դուրգարյանին Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնից հեռացնելու մասին որոշմանը, ասաց, որ առաջին օրվանից, երբ լսել է գլխավոր դիրիժորի պաշտոնի կրճատման ու զբաղեցրած պաշտոնից Կարեն Դուրգարյանին հեռացնելու մասին, փորձել է ամեն ինչ անել, որպեսզի դա տեղի չունենա:

«Առաջին օրվանից, երբ այս լուրերը լսեցի, ինձ շատ տարօրինակ թվաց: Առաջին օրվանից հետաքրքվել և փորձել եմ ինչ-որ կերպ նպաստել, որ այդ բանը չլինի»,-ասաց նա:

Թոփչյանի խոսքով` առանց գլխավոր դիրիժորի` Օպերային թատրոնը պարզապես չի կարող գոյություն ունենալ:

«Սա նույնն է, եթե ասես «ֆուտբոլային թիմին գլխավոր մարզիչ պետք չէ, դաշտի տնօրենն ինքը կզբաղվի ամեն ինչով»: Ինձ նույնպես կարող են փոխարինել, բայց մեր ռեսուրսներն այդքան էլ մեծ չեն: Կարեն Դուրգարյանի նման պրոֆեսիոնալ մենք կարող ենք այլևս չունենալ»,- հավելեց  Էդուարդ Թոփչյանը:




Լրահոս