Խմած ամուսինը հարձակվել է կնոջ վրա և օղու շշով հարվածել գլխին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ դեկտեմբերի 31-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1977 թ. ծնված Քրիստինե Խ.-ն և հայտնել, որ ամուսինը խմող է, և հարձակվել է իր վրա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Քրիստինե Խ.-ի ամուսինը` 1975 թ. ծնված Դավիթ Ա.-ն, իրենց տանը, կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, օղու շշով հարվածել է կնոջ գլխին` պատճառելով մարմնական վնասվածք:
Քրիստինե Խ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է քննություն:




Լրահոս