Օբամայի արցունքներին պետք չէ հավատալ. The Guardian

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ երկրում զենքի ազատ վաճառքի սահմանափակումների սահմանման անհրաժեշտության մասին ազգին ուղղված իր ուղերձում չի կարողացել զսպել արցունքները: Նրա արցունքների պատճառ է հանդիսացել Կոննեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի դպրոցում 2013թ. տեղի ունեցած հրաձգության զոհերի մասին հիշողությունները. հրաձգության արդյունքում 28 մարդ զոհվեց, որոնց թվում՝ 20 երեխա:

«Ամեն անգամ, երբ ես մտածում եմ այդ երեխաների մասին, տեղս չեմ գտնում: Ամեն տարի ավելի քան 30 հազար ամերիկացի է զոհվում հրաձգության արդյունքում»-ասել է ԱՄՆ նախագահը և արտասվել:

Ինչպես գրում է The Guardian պարբերականի սյունակագիր Մայքլ Սիմկինսը՝ Օբամայի արցունքներին պետք չէ հավատալ: «Որպես դերասան, ես գիտեմ, թե որքան դժվար է արտասվել ցանկության դեպքում: Սակայն երբ իրական էմոցիաները պատում են մեզ հանրության առջև, դժվար է թաքցնել դրանք: Նրա արցունքներն իրական էին, սակայն այդ պահին դա ոչ միայն վիշտ էր, այլև հիասթափություն՝ սեփական քաղաքական իմպոտենցիայի պատճառով»,-գրում է Սիմկինսը:




Լրահոս