ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիայի ավիահարվածների արդյունքում 2,5 հազար ահաբեկիչ է ոչնչացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիան մոտ 2,5 հազար ահաբեկչի է ոչնչացրել: Այս մասին հայտարարել է կոալիցիայի ներկայացուցիչ Սթիվեն Ուորրենը՝ նշելով, որ խոսքն այն ավիահարվածների մասին է, որոնք իրականացվել են «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ անցած տարվա դեկտեմբերին, փոխանցում է Tvzvezda-ն:

Ուորրենի խոսքով՝ Սիրիայում և Իրաքում կարող են գտնվել մոտ 30 հազար ահաբեկիչ:

Tvzvezda-ն նշում է, որ միևնույն ժամանակ, սիրիական կառավարական զորքերը՝ ՌԴ ռազմատիեզերական ավիացիայի աջակցությամբ, հաջողությամբ «մաքրում են» երկիրը ահաբեկիչներից: Ռուս օդաչուները՝ ավիահարվածներ հասցնելով, դադարեցնում են նաև Թուրքիա նավթի մաքսանենգության հոսքը՝ դրանով իսկ զրկելով ահաբեկիչներին ֆինանսավորման հիմնական աղբյուրից:

Նշվում է, որ միայն դեկտեմբերի 28-ից ռուսական ինքնաթիռները 121 մարտական թիռչք են իրականացրել՝ ոչնչացնելով նավթային բազմաթիվ ենթակառուցվածքներ և հազարավոր ցիստեռներ:




Լրահոս